Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

10.04.2019, 17:40
Ըստ նախաձեռնության, երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային գնահատական:
Իտալիայի Պատգամավորների պալատը  քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը: Ըստ նախաձեռնության, երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային գնահատական: 

Այդ մասին հայտնում է repubblica.it–ը, նշելով, որ դա առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը:

Անկարայում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Գայանին հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: 

Պատգամավորների պալատը նշել է, որ նախաձեռնության նպատակն է առաջին հերթին հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերին, ինչպես նաև նշել է, որ դրա ընդունումը կդառնա հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության ճանապարհ:

Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղ շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորները:-0-