Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ Սարգսյան–Ալիև հանդիպման ժամանակ կգրանցվեն առաջխաղացումներ

20.06.2016, 12:12
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում նախատեսված Սարգսյան–Ալիև հանդիպման ժամանակ կգրանցվեն առաջխաղացումներ։
Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ Սարգսյան–Ալիև հանդիպման ժամանակ կգրանցվեն առաջխաղացումներ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում նախատեսված Սարգսյան–Ալիև հանդիպման ժամանակ կգրանցվեն առաջխաղացումներ։

Երկուշաբթի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում, տեղի կունենա ԼՂ հիմնախնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սանկտ Պետերբուրգում այսօր կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը>>

Նախատեսվում է, որ սկզբում Պուտինն առանձնազրույցներ կվարի Սարգսյանի և Ալիևի հետ, իսկ հետո արդեն երեք նախագահները միասին կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հիմնահարցը։ 

«Այսօր տեղի կունենա Սարգսյանի և Ալիևի հանդիպումը, որն ուղղված է վստահության հաստատմանն ու ամրապնդմանը, պայմանների ստեղծմանը` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակային փաստաթղթի համար», – գրել է Ուորլիքը Twitter–ի միկրոբլոգում։ –0–