Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԿԸՀ–ն անիմացիոն հոլովակ է թողարկել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

19.11.2018, 13:13
ԿԸՀ–ն անիմացիոն հոլովակ է թողարկել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ։
ԿԸՀ–ն անիմացիոն հոլովակ է թողարկել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թողարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ անիմացիոն հոլովակ։

Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացնում է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ ԱԺ–ն երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչի արդյունքում արձակվեց։

ԿԸՀ–ի հաղորդմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 11 քաղաքական կուսակցություն և դաշինք`  «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։ -0-