Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

ԿԸՀ–ն արտահերթ նիստ կհրավիրի

03.04.2017, 11:54
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա երկուշաբթի Երևանում ժամը 12։00–ին, հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ–ն արտահերթ նիստ կհրավիրի

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա երկուշաբթի Երևանում ժամը 12։00–ին, հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«ԿԸՀ–ի նիստի օրակարգում ներառված է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունների կազմման և ստորագրման հարցը», – հայտարարեց Մուկուչյանը։

Նա նշեց, որ քվեարկության նախնական տվյալները ստացվել են 2009 ընտրատեղամասերից 2005–ից։ Մնացած չորս տեղամասերի արդյունքները սպասվում են առաջիկա րոպեներին։ 

Նրա խոսքով, այս պահի տվյալներով, իշխող ՀՀԿ–ն հավաքում է ձայների 49,15 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը` 27,37 տոկոսը, «Ելք» դաշինքը` 7,78 տոկոսը, Դաշնակցությունը` 6,58 տոկոսը։

Խորհրդարան անցնելու համար սահմանված է շեմ, որը կուսակցությունների համար կազմում է 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։ 

Միաժամանակ, «Հայկական վերածնունդը» հավաքում է ձայների 3,72 տոկոսը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը` 2,07 տոկոսը, «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը` 1,65 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը`0,94 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 0,75 տոկոսը։ 

ԿԸՀ տվյալներով, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706 մարդ։ Ընտրություններին քվեարկել է 1 574 947 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,86 տոկոսը։

Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։

BS/The Gallup Organization–ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացված Exit Poll–ի նախնական տվյալներով, ՀՀ ազգային ժողով է անցնում չորս քաղաքական ուժ` ՀՀԿ–ն , «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ–ն։–0–