Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

ԿԸՀ–ն ավարտել է բոլոր ընտրատեղամասերի տվյալների մշակումը. ԱԺ է անցնում 4 քաղաքական ուժ

03.04.2017, 13:33
ՀՀ ԿԸՀ–ն ավարտել է բոլոր 2009 ընտրատեղամասերի տվյալների մշակում։ Վեցերորդ գումարման խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ։
ԿԸՀ–ն ավարտել է բոլոր ընտրատեղամասերի տվյալների մշակումը. ԱԺ է անցնում 4 քաղաքական ուժ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԸՀ–ն ավարտել է բոլոր 2009 ընտրատեղամասերի տվյալների մշակում։ Վեցերորդ գումարման խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ։

Ինչպես երկուշաբթի ԿԸՀ–ի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քվեարկության նախնական տվյալների համաձայն, իշխող ՀՀԿ–ն հավաքում է ձայների 49,12 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը` 27, 32 տոկոսը, «Ելք» դաշինքը` 7,77 տոկոսը, ՀՅԴ–ն` 6,57 տոկոսը։

Խորհրդարան անցնելու համար սահմանված է շեմ, որը կուսակցությունների համար կազմում է 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։

Միաժամանակ, «Հայկական վերածնունդը» հավաքում է ձայների 3,71 տոկոսը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը` 2,07 տոկոսը, «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը` 1,65 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը`0,94 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 0,75 տոկոսը։ 

Նիստի ընթացքում ԿԸՀ–ի անդամները ստորագրեցին քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը։ 

Նրա խոսքով, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706 մարդ։ Ընտրություններին քվեարկել է 1 577 323 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,93 տոկոսը։

«Անճշտությունների թիվը կազմել է 1314», – ավելացրեց Մուկուչյանը։

Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–