Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել

06.07.2018, 18:51
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել:
Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վաղաժամ վայր է դրել իր լիազորությունները։

Այդ մասին Հայրապետյանը գրել է Facebook–յան իր էջում։ 

«Հարգելի՛ կապանցիներ, ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից: Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ...Բարի կառավարում համայնքի հաջորդ ղեկավարին՝ ի շահ իմ սիրելի Կապանի, սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք հարազատ համայնքի հանդեպ՝ իմ համաքաղաքացիներին…», – նշել է Հայրապետյանն իր էջում։–0–