Կարապետյան. ժողովրդի ընտրյալը չի կարող ընտրվել հրապարակում

Կարապետյան. ժողովրդի ընտրյալը չի կարող ընտրվել հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց, որ ժողովրդի ընտրյալը չի կարող ընտրվել հրապարակում, դրա համար հարկավոր են օրինական ընթացակարգեր։

Նա նշեց, որ վարչապետի ընտրություններն Ազգային ժողովի քաղաքական ուժերի ընտրություն է, հետևաբար քաղաքական ուժերը պետք է հավաքվեն և որոշում կայացնեն, թե ինչպես անցկացնեն ընտրությունները, ինչպես են փոխվում խաղի կանոնները:

«Երեկ դիմել եմ ՀՀ նախագահին և առաջարկել ստեղծել հարթակ, հրավիրել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցերը քննարելու համար։ Պատրաստ ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն դրա համար հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ», – ասաց Կարապետյանն ու հավելեց, որ իշխանությունները չեն դրել և չեն դնում սահմանափակումներ քաղաքական օրակարգում, և տրամաբանական կլիներ ենթադրել քաղաքական քննարկումների անցկացում օրենքի և Սահմանադրության շրջանակում։

Նրա խոսքով, եթե արտահերթ ընտրությունների անցկացման որոշում է ընդունվում, ապա պետք է որոշվեն կոնկրետ ժամկետներ, որպեսզի բոլորը կարողանան պատրաստվել, և լինեն խաղի հավասար կանոններ բոլոր քաղաքական ուժերի համար։

«Այդ պատճառով ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին` տատիկներին ու պապիկներին, ծնողներին և երեխաներին, ուսանողներին մաքսիմալ սթափ մտածել, թե ինչ ենք մենք ուզում։ Ես շատ եմ հարգում մեր ժողովրդի կամքը, ցանկությունն ու կարծիքը, և ելնելով դրանից` մենք տվել ենք համապատասխան գնահատական, հայտարարել ենք քաղաքական օրակարգ և հնարավորություն քաղաքական ուժերի քննարկման համար, տվեք նրանց հնարավորություն քննարկելու իրավիճակը և մի գործադրեք ճնշում», – ասաց Կարապետյանը։ 

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ չնայած ժողովրդի կարծիքի հանդես հարգանքին, կան օրենքներ, որոնց սահմաններից դուրս անհնար է դուրս գալ։ 

«Մենք վատ ազդակներ ենք հաղորդում աշխարհին, բացի նրանից, որ մենք ընկնում ենք կատակլիզմների մեջ, մենք կարող ենք սուբյեկտիվ մեկնաբանել ժողովրդի ընտրյալի ընտրության հարցերը։ Աշխարհի ոչ մի երկրում չկա այնպիսի հասկացություն, որ ժողովրդական թեկնածուն ընտրվի հրապարակում։ Կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, սակայն չկա չափորոշիչ, ոմանք ուզում են Նիկոլին, մյուսները` մեկ այլ անձին», – ասաց Կարապետյանը։

Բացի այդ, ներկա օրենսդրությունը թույլ է տալիս ընդդիմադիր խմբակցությանը խորհրդարանում առաջ քաշել սեփական թեկնածուին։

«Շատ եմ հարգում բոլոր քաղաքական առաջնորդների դիրքորոշումը, սակայն երբ մենք խոսում ենք քաղաքական մշակույթի և հանդուրժողականության մասին, կարելի է քննադատել, սակայն չի կարելի կատարել ուլտիմատիվ որոշումներ և որոշել, թե ով կլինի նոր վարչապետը և ով` ոչ։ Իրավիճակը պարզելու միակ տարբերակն ընտրություններ անցկացնելն է։ Մենք ինչի՞ եք ուզում հասնել, դիկտատուրայի՞։ Հարկավոր է անցկացնել ընտրություններ և հասկանալ, թե ում է ուզում ժողովուրդը», – ասաց Կարապետյանը։

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:47 25.04.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×