Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Կարապետյան. մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը

27.04.2018, 20:44
«Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե և շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա», – հայտարարել է Կարեն Կարապետյանը։
Կարապետյան. մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ նրանք չեն թաքցնում, որ ունեն մեղավորության իրենց բաժինը։

«Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե և շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա, այսքան կուտակված սոցիալական խնդիրներ կան, բայց մենք այդ վիճակից պետք է դուրս գանք, չգիտեմ, մեկս մյուսի հետ խոսելով, ընդունելով սխալները, լսելով մյուս կարծիքները», – ասել է Կարապետյանը։

«Իրականում մենք ունենք ճգնաժամ, մենք ունենք կուտակված պրոբլեմներ և մենք պետք է հստակ ընտրենք, թե որ ուժն է կամ որ ուժերի համախմբումն է տանելու երկիրը դեպի ավելի լավ ապագա: Ինչպիսի ծրագրեր կան, մենք անձ պետք է չընտրենք, մենք ծրագիր պետք է ընտրենք, մենք թիմ պետք է ընտրենք, մենք պետք է մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, մենք պետք է հանդուրժողական լինենք», – հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա նաև մեկնաբանել է այն տեսակետը, որ իշխանությունները կոնսոլիդացված չեն։

«Եթե իշխանություն ասելով խոսվում է կառավարման մարմինների մասին, ապա իրենք բնականոն ռեժիմով աշխատում են, եթե խոսում եք կուսակցությունների մասին՝ կարծում եմ, որ կոնսոլիդացված են», – նշել է Կարեն Կարապետյանը։–0–