ԼՂՀ Օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԼՂՀ Օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նշվում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Facebook–յան պաշտոնական էջում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործում է հանրապետությունում 2008 թ.–ի մայիսից։ Հայրապետյանը զբաղեցնում է Օմբուդսմենի պաշտոնը 2008 թ.–ի ապրիլի 16–ից, 2009 թ.–ի օգոստոսից նա Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:54 29.04.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×