Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով

21.04.2016, 11:07
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 32-ամյա Մարատ Ռաֆայելի Դանիելյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությանը, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի», – նշվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-