Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԼՂՀ ՊՆ. ապատեղեկատվություն է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայերի ականանետերից

03.11.2016, 12:31
Նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի  և այլ բնակավայրեր:
ԼՂՀ ՊՆ. ապատեղեկատվություն է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայերի ականանետերից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից:

ՊԲ առաջահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը:–0–