Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը

21.02.2017, 16:32
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–