ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում .Զախարովա

 ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում .Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ /. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության առնչությամբ։

Նա նշել է, որ հայտարարությունը մատչելի է, հրապարակված է համապատասխան կայքերում և հնարավոր է ծանոթանալ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվե՞լ է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ` Զախարովան պատասխանել է, որ այդ թեման մանրամասն չի քննարկվել:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է Ռուսաստանի արտգործնախարարության օրակարգում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
 
Նշենք, որ տարածաշրջան այցի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որով Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էին արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում խուսափել հետագա լարվածությունից:
 
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:09 22.06.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×