Լիլիթ Մակունցը մեկնաբանել է իր նշանակումը մշակույթի նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը մեկնաբանել է իր նշանակումը, ինչպես նաև այլ նախարարների նշանակումները, ովքեր մինչ այս ծանոթ չէին հանրության լայն շրջանակներին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին մի շարք նախարարներ է նշականել`ավարտելով կառավարության ձևավորումը:
«Միանշնակ կարող եմ ասել, որ իմ ու կառավարության այլ անդամների նշանակումը անկնալ դարձավ հայ հասարակության համար, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո (երբ այն ժամանակ դեռ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սկսեց բողոքի ակցիաները, խմբգր.) նույնպես անակնկալ էր շատերի համար: Տեղի ունեցածն իր հերթին պահանջում էր տրամաբանական շարունակություն կառավարության աշխատակազմում», - հայտարարել է Մակունցը:
Նա նաև նշել է, որ այսօր նրա առաջին աշխատանքային օրն է, քանի որ շաբաթ օրը նշանակումից հետո հնարավորություն չի ունեցել այցելել Մշակույթի նախարարություն ու ծանոթանալ աշխատակիցների հետ:
Լիլիթ Կամոյի Մակունցը ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում:
1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում:
2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015թ.-ի ամռանն անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:
2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:
2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:
2018թ.-ի փետրվարին զաղեցրել է Հայ–ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:
Հայաստանի լիբերալ կուսակցության անդամ է։ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գտնվել է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59–րդ տեղում։ Ամուսնացած չէ։–0–