ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղափոխել է հայաստանյան այցի ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղափոխել է Հարավային Կովկաս նախատեսված իր այցը, այդ թվում` նաև Հայաստան, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախատեսում էր այցելել Հայաստան ապրիլի 25-ին:
«Այցը չի չեղարկվում, այլ ժամանակավորապես հետաձգվում է», - ասել է Հալաջյանը:
Նրա խոսքով, որոշումը պայմանավորված է Պան Գի Մունի զբաղվածությամբ, մասնավորապես, Եմենում և Սիրիայում հակամարտությունների կարգավորման գործընթացներին անձամբ մասնակցելու անհրաժեշտությամբ:
Այդպիսով, Պան Գի Մունը չի մասնակցի Բաքվում ապրիլի 25-27 նախատեսված ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի VII ֆորումին: -0-