Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Միրզոյան. ԵԼՔ–ը ստորագրահավաք է կազմակերպում վարչապետի պաշտոնում Փաշինյանին առաջադրելու համար

03.05.2018, 13:04
«Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը ԱԺ պատգամավորների ստորագրահավաք է կազմակերպել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու համար։
Միրզոյան. ԵԼՔ–ը ստորագրահավաք է կազմակերպում վարչապետի պաշտոնում Փաշինյանին առաջադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը ԱԺ պատգամավորների ստորագրահավաք է կազմակերպել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու համար։ Այս մասին հինգշաբթի ԱԺ–ում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրությունների կաջակցի ժողովրդի թեկնածուին։

«Ստորագրահավաքն ընթանում է բուռն թափով և վստահ եմ, որ օրենքով նախատեսված ժամկետում կանենք դա», – հայտարարեց Միրզոյանը։

Նա նաև նշեց, որ պատգամավորների 1/3–ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու մասին ՀՀԿ–ի` նախօրեին արված որոշումը պայմանավորված է հասարակական ճնշմամբ։

«Նախօրեին իշխանության և ՀՀԿ–ի վրա գործադրվեց հսկայական հասարակական ճնշում։ Դա հանգեցրեց նրան, որ ՀԿԿ–ն հայտարարեց ժողովրդի թեկնածուին աջակցելու պատրաստակամության մասին։ Ինչպես նախօրեին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, դա հայ ժողովրդի անվերապահ հաղթանակն է», – ասաց Միրզոյանը։–0–