Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Մարուքյան. ոստիկանությունն ու ԱԱԾ–ն պետք է դառնան նախարարություն և հաշվետու լինեն խորհրդարանին, ոչ թե բացառապես վարչապետին

17.01.2019, 15:00
Մարուքյանը հայտարարել է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ–ն պետք է դառնան նախարարություններ և հաշվետու լինեն խորհրդարանին, ոչ թե բացառապես վարչապետին։
Մարուքյան. ոստիկանությունն ու ԱԱԾ–ն պետք է դառնան նախարարություն և հաշվետու լինեն խորհրդարանին, ոչ թե բացառապես վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌ/. Հայաստանի ներկա իշխանությունները պետք է անհապաղ գնան կառավարության վերակառուցվածքայնացման` ուժային գերատեսչություններին վերադարձնելով նախարարությունների կարգավիճակ, հինգշաբթի ԱԺ–ում լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեր խմբակցությունը միանշանակ աջակցում է կառավարության կառուցվածքի օպտիմալացմանը, սակայն մինչև հիմա բացակայում է նման օպտիմալացման անգամ տեսլականը», – ասաց նա` փաստելով, որ գործադիր իշխանության կառուցվածքը բավականին ուռճացված է։

Մարուքյանն ընդգծեց, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնան առանձին նախարարություններ, որոնք, իչպես ընդունված է խորհրդարանական իշխանավարմամբ երկրներում, հաշվետու կլինեն խորհրդարանին, այլ ոչ թե բացառապես վարչապետին։

«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ուժային մարմինները բերել էր իր վերահսկողության տակ, հետո Հայաստանը դարձել է կիսանախագահական, իսկ դրանք մնացել են պառլամենտի վերահսկողութոյւնից դուրս, հետո Հայաստանը պառլամենտական երկիր է դարձել, նախորդ իշխանությունները չեն ուղղել դա, իսկ հեղափոխական իշխանությունը եկել ու ասում է՝ ոնց որ մեզ պետք է», – ասաց Մարուքյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ նախարարությունները միանշանակ ենթակա են վարչապետին, սակայն կառավարությունը խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում հաշվետու է խորհրդարանին, հետևաբար, ներկա իշխանություններն առանց մտավախությունների կարող են գնալ գործադիր իշխանության վերակառուցվածքայնացման։–0–