Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳՆ–ների խորհրդակցությունները` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով

24.12.2015, 12:41
Նախօրեին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ–ների տեղեկատվական դեպարտամենտների միջև խորհրդակցություններ են տեղի ունեցել` արտաքին քաղաքականության և տեղեկատվության ապահովման թեմայով։
Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳՆ–ների խորհրդակցությունները` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների տեղեկատվական դեպարտամենտների միջև խորհրդակցություններ են տեղի ունեցել` արտաքին քաղաքականության և տեղեկատվության ապահովման թեմայով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ–ում ռուսական ԶԼՄ–ների և ՌԴ–ում հայկական ԶԼՄ–ներում գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԵՏՄ–ի և ՀԱՊԿ–ի շրջանակում տեղեկատվական գործունեության առանձնահատկություններին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և նրանց ընձեռած հնարավորությունների ավելի արդյունավետ կիրառման շուրջ։ Երկուստեք նշվել է տեղեկատվական դաշտում կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ –0–