ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
10.03.2014,
12:45
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11–ին Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հետ։
ԵՐԵՎԱՆ,10 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11–ին Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հետ։
«Սա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ կերպով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ», – ասել է Նալբանդյանը Երևանում Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ հանդիպման ժամանակ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-