Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

20.07.2018, 19:27
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ։ Այս մասին նա հայտարարեց ուրբաթ ասուլիսի ժամանակ։

«Կան սեպտեմբերին ԱՄՆ այցի պլաններ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, սակայն այն դեռ համաձայնեցված չէ` կրելու է պաշտոնական բնույթ, թե ոչ», – ասաց Փաշինյանն ու նշեց, որ նախատեսված այցի և հնարավոր հանդիպումների ժամանակացույցը դեռ պարզ չէ, սակայն նախատեսվում է հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ նա կքննարկի երկկողմ օրակարգ։ 

Հուլիսին ՀՀ վարչապետն արդեն հանդիպումներ անցկացրել է ավելի քան 10 երկրների առաջնորդների, այդ թվում` ԵՄ ղեկավարության հետ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։ Կայացել են նաև երկու երկկողմ հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։–0–