Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՕՐՕ–ն կշարունակի սահմանադրական պայքարը նաև ընտրություններից հետո

02.04.2017, 15:07
«ՕՐՕ» դաշինքը «տանը նստած» չի մնա ընտրություններից հետո և կփորձի շարունակել սահմանադրական պայքարը, կիրակի լրագրողներին ասաց դաշինքի առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
ՕՐՕ–ն կշարունակի սահմանադրական պայքարը նաև ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՕՐՕ» դաշինքը «տանը նստած» չի մնա ընտրություններից հետո և կփորձի շարունակել սահմանադրական պայքարը, կիրակի լրագրողներին ասաց դաշինքի առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկությունից հետո։

«Քվեարկել եմ հանուն տղաների` մեր Հայրենիքի հերոսների և հանուն վաղվա օրվա, սակայն գործընթացները գտնվում են օրենքից դուրս, «խաղից դուրս» իրավիճակում», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ՕՐՕ–ն կսպասի քվեարկության ավարտին, կծանոթանա արդյունքներին, ավելին, որ խախտումներ են գրանցվել ինչպես քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրությունների օրը։

Նրա խոսքով, նախընտրական շրջանում գրանցվել են ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահումներ իշխող կուսակցության կողմից, կրթական համակարգի, առողջապահության, մշակույթի, սպորտի ոլորտների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների ճնշման և վախեցնելու դեպքեր։

«Արդեն կան ահազանգեր, որ ծրարների մեջ թել են դնում, կան քվեարկողների շրջիկ խմբեր, որոնք այցելում են տարբեր մարզեր, քանի որ չկա մատնահետքերի տվյալների միասնական բազա, բաժանվում են ընտրակաշառքներ, օրվա վերջում մենք կներկայացնենք մեր մոտեցումները։ Մենք չենք կարող տանը նստած մնալ և կփորձենք պայքարել բոլոր հնարավոր ռեսուրսներով Սահմանադրության շրջանակում», – հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա նաև ընդգծգեց, որ գնահատականներն այս անգամ շատ չեն տարբերվի ընտրությունների նկատմամբ նախորդ մոտեցումներից։ «Սա մեր հերթական պայքարն է իրավական երկիր ունենալու համար։ Ամեն դեպքում հուսով ենք, որ մենք կունենանք Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե «մեկ կուսակցության երկիր»», – ասաց Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում դաշինքը կարող է հաղթահարել խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ շեմը։–0–