Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում

22.03.2017, 10:42
Հայաստանում մարտի 24-26 սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մարտի 24-26 սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայհիդրոմետը: 

Ընդ որում, մարտի 22-ին շրջանների զգալի մասում, մարտի 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մարտի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում մարտի 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում չորեքշաբթի և հինգշաբթի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 8-10 աստիճան, իսկ կիրակի կտաքանա մինչև 12-14 աստիճան: -0-