ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
23.01.2017,
10:45
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հունվարի 22-ին ժամը 23:25-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ հՀունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց:
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաև կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–