ՊՆ–ն հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում ադրբեջանական դիրքերից մեկը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում ադրբեջանակն դիրքերից մեկը։
«Ադրբեջանական դիրքը այրվում է», – գրել է նա։
Նախօրեին Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հունիսի 30–ի երեկոյան և հուլիսի 1–ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:–0–