Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Փաշինյան. Հայաստանում քաղաքական ու տնտեսական հետապնդումների էջը փակված է, վենդետաներ չեն լինելու

07.05.2018, 15:28
«Հայաստանում քաղաքական ու տնտեսական հետապնդումների էջը փակված է, վենդետաներ չեն լինելու», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյան.  Հայաստանում քաղաքական ու տնտեսական հետապնդումների էջը փակված է, վենդետաներ չեն լինելու

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ու տնտեսական հետապնդումների էջը փակված է, ոչ մի հարցում վենդետաներ չեն լինելու, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ընգծել, որ մենք չենք պատրաստվում վենդետաների: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ու տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտի հաստատման հետ», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է աղմկահարույց գործերի քննությանը, այդ թվում մարտի 1-ի, տնտեսական հանցագործությունների, հարկերի թաքցնելու փաստերի, ապա նա նշեց, որ հանրությունը կստանա բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Այս հեղափողությունն անվանվել է սիրո և համերաշխության հեղափոխություն, այդ մթնոլորտը չպետք է խաթարվի: Սակայն դա չի նշանակում, որ երկրում օրինականության հաստատման ու օրենքի առաջ հավասարության ապահովման հետ կապված նպատակները չեն լուծվելու: Բոլոր հարցերը լուծվելու են, սակայն երբեք մեկը մյուսի հաշվին չի լինելու», - ասաց Փաշինյանը:

Միաժամանակ նա նշեց, որ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո երկրում չեն մնալու մենաշնորհներ, իսկ նրա բոլոր հայտարարությունները ու խոստումները կկատարվեն:-0–