Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում. Վիգեն Սարգսյան

09.11.2018, 11:15
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուժեղ ընդդիմություն է պետք։
Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուժեղ ընդդիմություն է պետք։

«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար»,– գրել է Սարգսյանը Facebook–ի իր էջում։

Սարգսյանի խոսքով, խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է:

«Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»,– գրել է ՊՆ նախկին ղեկավարը։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։ Նոյեմբերի 1–ին կրկին վարչապետ չընտրվեց, և Խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-