Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանն ուզում է, որ Թուրքիան օժանդակի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը. Էրդողան

27.09.2024, 12:46
Փաշինյանն ուզում է, որ Թուրքիան օժանդակի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը. Էրդողան

Փաշինյանն ուզում է, որ Թուրքիան օժանդակի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքի «թուրքական տանը» լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, գրում է Daily Sabah-ը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի խաղաղությանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ ապրել որպես երկու հարևաններ»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները, քանի որ երկու կողմերն էլ խաղաղության կողմնակից են։

«Սա այն է, ինչին ձգտում ենք»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը դռներ կբացի դեպի նոր հնարավորություններ և ձեռքբերումներ, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես համապատասխան առաջ կշարժվի։