Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություններ է սկսում արտահերթ ընտրությունների շուրջ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից աշխատանքային խորհրդակցություններ է սկսում քաղաքական ուժերի հետ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ։
«Այսօրվանից մենք բանակցություններ ենք սկսում արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որոնք, հույսով եմ, առաջիկայում պաշտոնական բանակցություններ կդառնան, և հույսով եմ, որ մենք կկարողանանկ համաձայնության գալ խորհրդարանական ուժերի հետ», – ասել է Փաշինյանը։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն է, քանի որ տնտեսությունը, բիզնեսը «շունչը պահած վիճակում է լինելու մինչև ինչ–որ միջնաժամկետ հեռանկար ստանա»։ «Իհարկե այս վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում առնվազն վստահելի իրավիճակ մենք չունենք։ Բացի այդ, այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել` արտահերթ խորհրարանական ընտրությունների վերաբերյալ։ Եվ ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ։ Եվ հաջորդ փուլում արդեն այդ քնարկումերը տեղի կունենան պաշտոնապես», – նշել է նա։
«Մենք խոսելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով պետք է հասնենք շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Հույսով եմ, որ այս հարցի վերաբերյալ խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտոթյունը չի լինելու, չնայած եթե նման անհրաժեշտություն լինի, հույս ունեմ, որ դուք բոլորտ պատրաստ կլինեք քաղաքական այս գործընթացի` ձեր աջակցությունը ցուցադրելու այս կամ այն ձևով», – հայտարարել է վարչապետը։–0–