Рейтинг@Mail.ru
USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+34

Փաշինյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

18.12.2018, 20:52
Նիկոլ Փաշինյանն ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Փաշինյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–