Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ

29.03.2019, 22:53
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական բանակցությունները
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ, նշվում է Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ հայտարարությունում:

Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ինչը հնարավորություն է տվել երկու երկրների ղեկավարներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և գաղափարների շուրջ:

Երկուստեք կարևորվել է խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլեր ձեռնարկելը` հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Հիշելով Դուշանբեում տեղի ունեցած զրույցը, առաջնորդները կողմ են արտահայտվել հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավման համար: Նրանք համաձայնվել են նաև մշակել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանձնարարել են իրենց երկրների ԱԳ նախարարներին կրկին հանդիպել համանախագահներին առաջիկայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը:-0-