Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Փաշինյանը և Պուտինը կհանդիպեն Ղազախստանում

19.04.2019, 14:08
Հոկտեմբերի 1-ին «նման միջոցառում կանցկացվի Երևանում» և պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ հանդիպել:
Փաշինյանը և Պուտինը կհանդիպեն Ղազախստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին կհանդիպեն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում: Այդ մասին ուրբաթ` ապրիլի 19-ին, հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անցած տարի մեր պետությունների ղեկավարները հանդիպել են 7 անգամ, նրանք մշտական կապի մեջ են: Մայիսի 29-ին նրանք կհանդիպեն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, որը կանցկացվի Ղազախստանում», - ասաց նա:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ին «նման միջոցառում կանցկացվի Երևանում» և պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ հանդիպել:

Բացի այդ, Մատվիենկոն հստակեցրել է, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:-0-