Փաշինյանը հայտնել է իր հրաժարականի ժամկետները և նոր նախարարներ նշանակելու չափանիշները

Փաշինյանը հայտնել է իր հրաժարականի ժամկետները և նոր նախարարներ նշանակելու չափանիշները

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր հրաժարականի ժամկետների և նոր նախարարներ նշանակելու չափանիշների մասին։

Նախօրեին` հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին։ Փաշինյանը նաև նշեց, որ նախարարների` աշխատանքից ազատման դիմումների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։

«Մենք քննարկում ենք թեկնածությունների հարցը, և ես կարծում եմ, որ կուսակցական պատկանելիությունը առաջնային չի լինի մեր կադրային քաղաքականության մեջ։ Սակայն դա չի նշանակում, որ նոր նախարարները կունենան կամ չեմ ունենա կուսակցական պատկանելիություն», – չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնից հրաժարականի ժամկետերի մասին, Փաշինյանը նշեց, որ Հայաստանում առաջիկայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ու մինչև այդ նա չի պատրաստվում հրաժարական տա։

«Ֆրանկոֆոնիայի շրջանակում մենք բանակցություններ կվարենք մեր գործընկերների հետ, ինչից հետո որոշում կկայացնենք, հաշվի առնելով նաև այն, որ մենք ունենք այդքան ժամանակ», – ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 2018 թ.–ի դեկտեմբերին։

Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովը կայանալու է Հայաստանում 2018 թ.–ի հոկտեմբերի 11–12–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:47 03.10.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×