Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն միջամտի Հայաստանի ներքին հարցերին

27.04.2018, 13:02
Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն միջամտի Հայաստանի ներքին հարցերին:
Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն միջամտի Հայաստանի ներքին հարցերին

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն միջամտի Հայաստանի ներքին հարցերին:

Ապրիլի 27-ին առավոտյան նախատեսվում էին բանակցություներ ՀՀ վարչախետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն Կարապետյանն այդ բանակցություններն անհեռանկարային է անվանել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում:

« Գնահատում եմ, որ ՌԴ–ն, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն որպես միջազգային իրավունքը հարգող երկրներ ու կառույց, չեն միջամտի Հայաստանի ներքին հարցերին։ Դա զուտ ներքաղաքական հարց է, չկա որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ», - ասաց Փաշինյանը:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նա չի բացառել հավանականությունը առ այն, որ իշխանությունները գուցե գիտեն, որ Հայաստանում չունեն որևէ աջակցություն, և սպասում են դրսից որևէ աջակցություն։ «Բայց չեմ կարծում, որ դա արժանապատիվ մտածողություն է, քանի որ դա բուն ներքաղաքան գործ է: Բազմիցս ասել եմ, որ այս շարժումը չունի ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ, և դա ճիշտ է», - ասաց Փաշինյանը:

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25-ին կայացած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու: Վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում:–0–