Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Փաշինյանը իր ուղերձն է հղել Իրանի և ԱՄՆ-ի կառավարություններին (ՎԻԴԵՈ)

05.01.2020, 15:45
Նիկոլ Փաշինյանը խաղաղության կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին. ՎԻԴԵՈ
Փաշինյանը իր ուղերձն է հղել Իրանի և ԱՄՆ-ի կառավարություններին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․ /ԱՌԿԱ/․ Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշ լեռան գագաթ արշավ կատարելիս իր Facebook-յան էջից ուղիղ միացումով խաղաղության կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին:

Վարչապետն իր ուղերձի մեջ հայտնել է այն մասին, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը և նրաք քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ:

«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Միացյալ նահանգները մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ, և մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն, առանց այն էլ, լարված վիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ առաջին րոպեներից և վայրկյաններից հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով և մատը պահել զարկերակին։ Նրա խոսքով, անհրաժեշտ բոլոր քայլերը արվել են, կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ իրար հետ կապի մեջ են և անհրաժեշտության դեպքում հանդիպումներ և քննարկումներ են կատարում։

«Մեր այսօրվա քայլարշավի վերնագիրը ցանկանում եմ նվիրել խաղաղությանը մեր տարածաշրջանում և Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը»,- իր խոսքի ավարտին ասել է Վարչապետը։-0-