Փաշինյանը խոստացավ հեռանալ, եթե չստանա ժողովրդի աջակցությունը
30.11.2018,
14:14
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը երբեք չի կեղծի ոչ մի ընտրողի ձայն, և լուռ կհեռանա, երբ ժողովուրդը չքվեարկի նրա օգտին:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Հրազդանում անցկացված նախընտրական հանրահավաքում հայտարարեց, որ գործող իշխանությունը երբեք չի կեղծի ոչ մի ընտրողի ձայն, և լուռ կհեռանա, երբ ժողովուրդը չքվեարկի նրա օգտին:
«Եթե դուք գոհ լինեք մեզանից և քվեարկեք մեր օգտին` մենք կշարունակենք ղեկավարել երկիրը: Եթե գոհ չլինեք մեզանից, և մենք չստանանք ժողովրդի աջակցությունը` ապա լուռ կհեռանանք և իշխանությունը կփոխանցենք այն ուժին, որն այդ պահին կունենա ժողովրդի աջակցությունը», - ասաց Փաշինյանը:
Ըստ նրա, հենց դա է հիմնական փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ միայն ժողովրդի քվեն է որոշում` ով և երբ իշխանություն կլինի երկրում:-0-