Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Փաշինյանը խոստացել է չներառել օլիգարխների ՀՀ նոր կառավարության կազմում

07.05.2018, 14:46
Փաշինյանը խոստացավ իր ելույթում ներկայացնել խաղի հիմնական կանոնները, որոնք «կլինեն պարզ և հասկանալի բոլորին` ամեն ինչ օրենքի շրջանակում»։
Փաշինյանը խոստացել է չներառել օլիգարխների ՀՀ նոր կառավարության կազմում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ , վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոստացել է չներառել օլիգարխների ՀՀ նոր կառավարության կազմում։

«Եթե վաղն ընտրվեմ վարչապետ, ապա կարող եմ վստահեցնել, որ նոր կառավարությունում գործարարներ և օլիգարխներ չեն լինի», – ասաց Փաշինյանը հինգշաբթի լրագրողներին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ խորհրդատվություններից հետո։

Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա, նրա խոսքով, կիրականացվեն քննարկումներ, այդ թվում` նա չբացառեց ՀՀԿ–ի հետ խորհրդակցությունների հնարավորությունը։

«Մենք կոնկրետ գիծ չենք անցկացնում, սակայն կառավարության հավաքական դեմքը պետք է արտահայտի այն շունչը, որն այսօր կա Հայաստանի Հանրապետությունում», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ խնդիր չի տեսնում` կապված իր ընտրվելու հետ, սակայն պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։

Ընդդիմության առաջնորդը նաև ընդգծեց, որ այս պահին աշխատում է վաղվա ելույթի, ոչ թե կառավարության ծրագրի վրա։ Փաշինյանը խոստացավ իր ելույթում ներկայացնել խաղի հիմնական կանոնները, որոնք «կլինեն պարզ և հասկանալի բոլորին` ամեն ինչ օրենքի շրջանակում»։

«Կառավարության ծրագիրը կներկայացնենք նախատեսված ժամկետում, իսկ ինչպես կքվեարկի ՀՀԿ–ն, ցույց կտա ժամանակը, պետք չէ առաջ վազել, հարկավոր է լուծել օրվա խնդիրները։ Ռազմավարական խնդիրները մենք արդեն լուծել ենք», – ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ կառավարության ծրագիրը կքննարկվի ՀՀԿ–ի հետ աշխատանքային մթնոլորտում, և սպասվում է, որ կողմերը կհասնեն համաձայնության, որպեսզի ծրագրի քվեարկությունը չձախողվի։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին կոչերին, որոնք շրջանառվում են սոցցանցերում, ապա, Փաշինյանի խոսքով, հիմա լուծվում է վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցը, որոնց համար նախատեսված են կոնկրետ ժամկետներ։

«Մենք աշխատում ենք ընտրությունների ուղղությամբ։ Տեղյակ չեմ այդ գործընթացներից, սակայն ընտրություններից հետո կներկայացնեմ իմ դիրքորոշումը», – ասաց նա։–0–