Փաշինյանը մեկնաբանել է համացանցում հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունը և կոչ է արել քվեարկել իր օգտին

Չորեքշաբթի ցանցում հայտնվել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Ձայնագրության մեջ, որը Facebook-ի իր էջում հրապարակել է նաև Նիկոլ Փաշինյանը, զրուցակիցները քննարկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության հարցը և Ռուսաստանի հնարավոր արձագանքը դրան։
«Ինչո՞ւ է դա արվում, շատ պարզ մի պատճառով, որովհետև կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է: Նրանք տեսնում են, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, և որևէ մեկը չի պլստալու» - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ միացման ժամանակ` նշելով. «Բոլոր կոռումպացվածներին մենք հատ առ հատ կանչելու ենք պատասխանատվության ժողովուրդի անունից և ժողովուրդի մանդատով: Ըստ էության, այս գաղտնալսումները հրապարակվում են փրկության օղակ գտնելու համար»:
Ես նախկինում արդեն ասել եմ և հիմա շարունակում եմ պնդել, որ սա, ըստ էությամբ, հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության, Հայատսանի Հանրապետության նկատմամբ: Եվ, իհարկե, այս պատերազմը հրահրացներին սպասվում է ջախջախիչ պարտություն:
«Այսօր կոչս հետևյալն է` այս հակապետական գործողության արձագանքելու համար անհրաժեշտ է ուղակի` անկախ եղանակային հանգամանքներից, դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Ուզում եմ հիշեցնել, որ սա առաջին հերթին վարչապետի ընտրություներն են և ես հույս ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստանալ շատ ուժեղ մանդատ` պայքարելու կոռուպցիայի դեմ, վերադարձնելու կոպեկ կոպեկ ժողովուրդից գողացվածը և, ի վերջո, ջաղջախիչ հակահարված հասցնելու ՀՀ-ի դեմ սանձազերված այս պատերազմին, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության դեմ սանձազերված այս պատերազմին», - հայտարարել է Նիկոլ Փաշինանը:
Նա նշեց նաև, որ գաղտնալսման ձայնագրության երկրորդ մասը մոնտաժված է:
«Այնտեղ կան դրվագներ, որոնց մասին ես իմ ելույթում պատմում եմ, և դա ուղղակի կտրտված և հանված է: Այդ խոսակցությունից հանված են այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ինձ ասում է, որ դատավորը վախեցած է, ես էլ նրան ասում եմ՝ ի՞նչ է նշանակում՝ դատավորը վախեցած է, դուք ազգային անվտանգության ծառայություն եք և պարտավոր եք ապահովել դատավորների անվտանգությունը և անկախությունը»,- ասաց Ն. Փաշինյանը:-0-