Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Պեսկով. Փաշինյանը կայցելի ՌԴ` ֆուտբոլ դիտելու և կհանդիպի Պուտինի հետ

11.06.2018, 14:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան` Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Պեսկով. Փաշինյանը կայցելի ՌԴ` ֆուտբոլ դիտելու և կհանդիպի Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան` Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Փաշինյանի հետ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սպասում ենք ֆուտբոլի», – Պեսկովի խոսքերը մեջբերում է vesti.ru–ն` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ.–ի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 14–ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։

Մայիսի 14–ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սոչի` ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, սակայն վարչապետի պաշտոնում Փաշինյանը կայցելի Մոսկվա առաջին անգամ։–0–