Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Պուտինի այցը Հայաստան ակնկալվում է հոկտեմբերին. ԱԳՆ

15.09.2016, 14:41
Հոկտեմբերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պոտինի այցը Հայաստան` ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Պուտինի այցը Հայաստան ակնկալվում է հոկտեմբերին. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պոտինի այցը Հայաստան`  ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, հոկտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժովողի ժամանակ կհայտարարվի կազմակերպության գլխավոր քարտուղարի իրավասությունների անցումը Հայաստանին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ պաշտոնը այբբենական կարգով հերթով զբաղեցնելու են ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրները, և Հայաստանն այդ ցուցակում առաջինն է:

«Ինչ վերաբերում է Պուտինի այցին, ապա, քանի որ ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված է Հայաստանում, հետևաբար մենք ակնկալում են Հյաստանում տեսնել ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրների ղեկավարներին», - ասաց Քոչարյանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ: Նրա խոսքով, հավակնորդը Հայաստանի ներկայացուցիչ է:

Հայաստանում շրջանառվող լուրերի համաձայն, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: -0-