Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Անկարային С-400 համակարգերի մատակարարումները. փորձագետ

03.04.2018, 16:15
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Անկարային С-400 համակարգերի մատակարարումները. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:Այդ մասին երեքշաբթի հայտարարել է մասնագիտացված Razm.info կայքի վերլուծաբան Սոնա Սարուխանյանը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-4-ը Անկարայում կքննարկի Էրդողանի հետ ռազմավարական ծրագրեր, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև միջազգային թեմատիկան, այդ թվում` Սիրիան: Անկարայում կկայանա նաև ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության Խորհրդի յոթերորդ նիստը: Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները տեսակոնֆերանսի միջոցով կազդարարեն «Աքքույու» ատոմային էլեկտրոկայանի առաջին էներգաբլոկի կառուցումը:

«Պուտինն ու Էրդողանը կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև տնտեսական գործընթացները տարածաշրջանում, սակայն քննարկումների գլխավոր թեմաններից է Անկարային C-400 տիպի ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը: Հայտնի է, որ համաձայնագրի բոլոր մանրամասներն արդեն համաձայնեված են, իսկ որոշ տվյալների համաձայն` ստորագրված», - ասաց Սարուխանյանը:

Նա նշեց, որ նախագահները կքննարկեն նաև C-400 մատակարարման ժամկետները: Սարուխանյանը հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների, մատակարարումը կսկսվի 2020 թվականից ոչ շուտ: -0-