Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

08.05.2018, 16:39
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկու երկրների միջև առկա բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսության միության ու ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերային համագործակցությանը», - նշվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված շնորհավորական ուղերձում:

Երեքշաբթի ՀՀ խորհրդարանի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 59 պատգամավոր, դեմ` 42:-0-