Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Քոչարյանի գործով դատարանի որոշումը հայտնի կդառնա հունվարի 18-ին

16.01.2019, 17:47
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակի հունվարի 18-ին:

 Քոչարյանի գործով դատարանի որոշումը հայտնի կդառնա հունվարի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակի հունվարի 18-ին 17:30-ին, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։–0–