Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները

13.12.2018, 13:05
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Մենք մտադիր ենք կառուցողական երկխոսություն հաստատել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, որը շուտով կձևավորվի մեր երկրների փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով, այդ թվում` ԵՏՄ–ի, ՀԱՊԿ–ի և ԱՊՀ–ի շրջանակում», – ասել է Զախարովան։

Նա նշել է, որ դիտորդների գնահատմամբ, ընտրություններն անցել են օրենսդրությանը համապատասխան։

«Լուրջ խախտումներ կամ քվեարկության արդյունքների վրա ազդող խախտումներ չեն արձանագրվել։ Սպասվում է, որ ՀՀ ԿԸՀ–ն դեկտեմբերի 16–ին կհրապարակի քվեարկության պաշտոնական արդյունքները», – հայտարարել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ հայաստանյան ընտրությունների ժամանակ աշխատել են ռուս դիտորդներ ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության կազմում, այնպես էլ ԱՊՀ–ի գծով, Պետդումայի պատգամավորները, ՌԴ Դաշնային ժողովի դաշնությունների խորհրդի անդամներն իրականացրել են մոնիտորինգ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանական ժողովի մասով։

Դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ–ի հրապարակած նախնական արդյունքներով, 7–րդ գումարման ԱԺ է անցնում «Իմ քայլը» դաշինքը (70,43%), ԲՀԿ–ն (8,27%) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (6,37%)։

Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը (4,7%) և ՀՅԴ–ն (3,89%) չկարողացան հաղթահարել անցողիկ  5%–անոց շեմը։ Ընտրություններին մասնակցած մնացած 6 քաղաքական ուժերը հավաքեցին ընտրողների ձայների առնվազն 2%–ը։–0–