Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 1, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

‪‎ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Հայաստան‬

19.04.2016, 17:47
ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանի‬ հրավերով ապրիլի 21-22-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը‬։
‪‎ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Հայաստան‬

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Երևանում Լավրովին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Պաշտոնական այցի շրջանակում Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: -0-