Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ռիժկովը Լուկաշենկոյին խորհուրդ է տվել գործով զբաղվել, այլ ոչ թե «քիթը մտցնել» ղարաբաղյան հակամարտության մեջ

06.11.2013, 16:31
Համագործակցության հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը Երևանում Հանձնաժողովի 23–րդ նիստից հետո կայացած ճեպազրույցում խորհուրդ է տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր գործերով զբաղվել, ոչ թե «քիթը մտցնել» ղարաբաղյան հակամարտության մեջ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ռիժկովը Լուկաշենկոյին խորհուրդ է տվել գործով զբաղվել, այլ ոչ թե «քիթը մտցնել» ղարաբաղյան հակամարտության մեջ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համագործակցության հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը Երևանում Հանձնաժողովի 23–րդ նիստից հետո կայացած ճեպազրույցում խորհուրդ է տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր գործերով զբաղվել, ոչ թե «քիթը մտցնել» ղարաբաղյան հակամարտության մեջ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի, ի՞նչ է քիթը խոթում ուրիշների գործերի մեջ»,– հայտարարել է նա։

Այս տարվա հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միության մեջ ընդգրկելիս անհրաժեշտ է հաշվի նստել նաև Ադրբեջանի կարծիքի հետ` հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային չլուծված հարցերը։

Ռիժկովի խոսքով, բոլորը լավ հասկանում են, որ ղարաբաղյան հարցը չի լուծվի ոչ այսօր, ոչ վաղը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

«Եթե հարցն այդպես դնենք, ապա դա կնշանակի, որ Հայաստանը չի ընդգրկվի Մաքսային միությունում։ Առհասարակ, Ալեքսանդր Լուկաշենկոն բավականին առողջամիտ մարդ է, ինչպե՞ս կարող էր հասնել դրան»,– ասել է նա։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ստանձնել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։ -0-