Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. պաշտպան

07.12.2018, 16:46
Դատարանի որոշմամբ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի։
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դատարանի որոշմամբ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Վերաքննիչ դատարանը արդեն 5-րդ օրն է քննում է Գլխավոր դատախազության միջնորդությունը` Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը չեղարկելու վերաբերյալ: Նիստի ժամանակ փաստաբանները ներկայցրել են մի շարք միջնորդություններ, մասնավորապես, դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի մասին։ Բացի այդ, փաստաբանները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածները` Մայր օրենքին համապատասխանությունը ստուգելու համար (հենց այս հոդվածների հիման վրա է Քոչարյանին մեղադրան առաջադրվել` Սահմանադրական կարգի տապալման փորձի համար. խմբգր.):

«Դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյան դատարանի որոշումը, մեր բողոքները մերժվեցին։ Այս որոշումը կբողոքարկվի։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը», – ասաց Ալումյանը։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-