Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ռուսաստանին պետք չէ Հայաստանում իր մարդկանց նշանակելը. Իսկանդարյան

14.09.2016, 15:37
Ռուսաստանին պետք չէ ոչ ոքի նշանակել Հայաստանում, քանի որ երկրի արտաքին քաղաքականությունը մոտավորապես նույնը կլինի հայ ցանկացած ղեկավարի դեպքում:
Ռուսաստանին պետք չէ Հայաստանում իր մարդկանց նշանակելը. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանին պետք չէ ոչ ոքի նշանակել Հայաստանում, քանի որ երկրի արտաքին քաղաքականությունը մոտավորապես նույնը կլինի հայ ցանկացած ղեկավարի դեպքում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա անլուրջ անվանեց լուրերն այն մասին, որ Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «անձամբ Պուտինի կողմից»։

Հայկական որոշ ԶԼՄ–ներում կառավարության նոր ղեկավարի նշանակումը Մոսկվայի հրահանգ են համարել` հաշվի առնելով ռուսական գործարար և քաղաքական վերնախավի հետ սերտ կապերը։

«Դա անհեթեթություն է... Ռուսաստանին պետք չէ ոչ ոքի նշանակել։ Եթե Հայաստանի նախագահ վաղը դառնա քաղաքացիական հասարակությունից ցանկացած մեկը, ով ձեր մտքին գալիս է, ապա նա մոտավորապես նույն քաղաքականությունը կվարի, որն այժմ վարում է Հայաստանը»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա, Հայաստանի բոլոր երեք նախագահները տարբեր մարդիկ են` և անձի և քաղաքականության տեսանկյունից, կյանքի շատ տարբեր պատմություններով, բայց Ռուսաստանի նկատմամբ նրանց քաղաքականությունը մոտավորապես նույնն է եղել։

«Դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև գտնվող երկրի քաղաքականություն է, ղարաբաղյան հակամարտության, անվտանգության, այսինքն, զենքի կարիքի առկայությամբ։ Երկրներ, որոնք ունեն Էներգակիրների կարիք, փակ են և Եվրոպայից այնքան հեռու, որքան այն է հեռու»,– ասաց Իսկանդարյանը։

«Այդ պատճառով պետք չէ ոչ ոքի նշանակել, առավել ևս` ինչ–որ մեկի ուղարկել։ Նրանք խոսելու են նրա հետ, ով լինի»,– ավելացրեց նա։ -0-