Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Սարգսյան.մենք չենք սպասելու Աստծո դատաստանին,չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով

31.03.2017, 17:27
/. Հայաստանը չի սպասելու Աստծո դատաստանին, չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառման ժամանակ։
Սարգսյան.մենք չենք սպասելու Աստծո դատաստանին,չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի սպասելու Աստծո դատաստանին, չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառման ժամանակ։

«Հայրենակիցնե՛ր, երեկ մենք հողին հանձնեցինք Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆաելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահ­մանի իր հատվածը հսկելիս։ Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականաց­նելիս։ Երեկ կրկին բոլոր հաս­կացողները լուռ գոռում էին՝ պատե­րազմը չի՛ ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի՛ առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո՛, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջ­նական հանգրվանի պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք», – նշեց նախագահը։

«Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդանգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում», – ընդգծեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ավելացրեց, որ մեր միասնականության ծովն այլևս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆաելյանին և մյուս տղաների ցավն ու հպարտությունը:

«Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միասնականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսու­հետ լինելու նրանց տունը։ Ամենա­կարող Աստծո զորությամբ», – նշեց ՀՀ նախագահը։

Նրա խոսքով,  բոլորս վրեժ ունենք լուծելու:

«Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ եր­կիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին», – ասել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, ապրիլի 2-ին հայ ժողովուրդը խնկարկելու է ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված հայ տղաների շիրիմներին։

«Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեա­թերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխ­նիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյու­նավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողա­կանորեն ավելացում», – նշեց նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով, ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու Հայաստանի թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

«Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակ­չու­թյան կողմից, մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Ովքեր են, որ կկարողանան հաստատապես սատարել արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա­գահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Եվ վերջապես քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես իմաստ չունի լավ կյանքի պատկե­րացումներից խոսել, եթե պատկե­րացում չունես, թե այդ կյանքի իրա­վունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը», – ընդգծեց նախագահը։

«Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառա­յության վայրկյաններն է հաշվում: Հիշե՛ք սահմանամերձ գյու­ղում հակառակորդի դիպուկա­հարի նշա­նառության տակ ամեն առավոտ պա­յուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբ­յուրը սահմանին կանգնած զորքի մար­տունակությունն է։ Հիշե՛ք Արցախ­յան հերոսամարտում զոհված ընկեր­ներին ու եղբայրներին սեփական ձեռքերով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջեր­մու­թյունն իրենց զինվոր-սաների մարտա­կան պատրաստության նոր ձեռքբե­րում­ներն են։ Հիշե՛ք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք։ Շնորհակալ եմ», – ընդգծեց ՀՀ նախագահը։–0–