Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Սարգսյան. միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանք տա Ադրբեջանի ԶՈւ–ի անթույլատրելի գործողություններին

10.05.2016, 20:34
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։
Սարգսյան. միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանք տա Ադրբեջանի ԶՈւ–ի անթույլատրելի գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ նախագահն ընդգծել է նման անթույլատրելի և դատապարտելի երևույթներին միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների կողմից համարժեք արձագանքի անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում նշվել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Կողմերը երկուստեք ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-