Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Սերժ Սարգսյանը Օհանյանին կպահի նախարարի պաշտոնում միայն մեկ պայմանով

22.06.2016, 12:34
ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններից և կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև ուշագրավ զրույց է տեղի ունեցել։
Սերժ Սարգսյանը Օհանյանին կպահի նախարարի պաշտոնում միայն մեկ պայմանով

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններից և կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև ուշագրավ զրույց է տեղի ունեցել, գրում է «Ժողովուրդը»` հղում անելով ՊՆ–ի սեփական աղբյուրներին։

Թերթի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը նախարար Օհանյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է դիմել, որ այժմ պետք չի ՊՆ-ին պաշտոնանկ անել` հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը, բայց նախարարը պիտի «մաքրվի»: Այսինքն, Սեյրան Օհանյանը շարունակում է նախարար մնալ, որպեսզի նրա պաշտոնանկությունը թշնամու ձեռքին քարոզչական գործիք չդառնա:

Ինքը` Օհանյանը, ըստ շրջանառվող լուրերի, չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։–0–